ՍԵՎԱԴԱ ՍԱՐԳՍՅԱՆ

              ՄԱՄՈՒԼ 
 

       "ԹՈՂ ԼԻՆԻ ՆԱԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՍ ՆՎԻՐՎԱԾ ՕՐ", "Լրագիր", 1995թ. թիվ 91

       

       Հունիսի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային

ակադեմիական թատրոնի "Արամ Խաչատրյան" համերգասրահում բացվեց

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի

գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետի նկարչագծագրական բաժնի

2-րդ կուրսի ուսանողՍևադա Սարգսյանի անհատական 2-րդ ցուցահանդեսը:

       Բացման խոսքով հանդես եկան գեղարվեստական դաստիարակության

ֆակուլտետի դեկան Յու. Յուզբաշյանը, ՀՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր

Լ. Կոջոյանը և այլոք:

       Երիտասարդ նկարչի նորամուտն արվեստի աշխարհ` նվիրված էր ամբողջ

աշխարհի ծնողներին: 25-ից ավելի գործերում արտացոլված են երիտասարդ

նկարչի մտահղացումները: Ունի յուրահատուկ նկարելու ոճ` երաժշտությունն

արտահայտում է նկարի միջոցով:

       Հետաքրքրական են և տեսարժան "Տարանտելլա", "Բոլերո",

"Դիմակահանդես", "Պոլոնեզ" և այլ գործեր, որոնք արժանացան

ցուցահանդեսի այցելուների ուշադրությանը:

       Ցուցահանդեսի բացումից հետո հանդիպեցի Սևադային.

       - Ինչպես ծնվեց այս ցուցահանդեսի գաղափարը:

       - Յուրաքանչյուր երաժիշտ պետք է նվագի, գրողը` հրապարակի

և նկարիչն էլ, բնականաբար, ցուցադրվի:

       - Ինչու ցուցահանդեսը հատկապես նվիրեցիր ծնողներին:

       - Քանի որ կա երեխաների պաշտպանության միջազգային օր,

թող լինի նաև այդ օրը:

       Ավելացնենք, որ Սևադան երազում է ցուցահանդես բացել Մուշ քաղաքում` 

իր պապերի ծննդավայրում: Հուսանք ու ցանկանք, որ Սևադան կամրապնդի իր

վրձինը և ճանաչում կստանա ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում:

       








Создать бесплатный сайт с uCoz