ՍԵՎԱԴԱ ՍԱՐԳՍՅԱՆ

              ՄԱՄՈՒԼ 
 

       "ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ", "Կուրսանտ" ամսաթերթ, 1998թ. թիվ 6

       

       Վերջերս Հայաստանի Նկարիչների Միության ցուցասրահում բացվեց 

"Հայոց Բանակ" խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցում

էին ավելի քան 200 գեղանկարիչներ, որոնց մեջ էր նաև Սևադա Սարգսյանը,

ով մասնակիցներից ամենաերիտասարդն էր և բացի այդ, միակ զինվորը,

ով իր աշխատանքներն էր ներկայացրել հանդիսատեսի դատին:

       Նկարիչներին առավելապես ոգևորեց ՀՀ պաշտպանության նախարար

Վազգեն Սարգսյանի այցը, ով ուշադրությամբ ուսումնասիրում էր ներկայացված

աշխատանքները: Նախարարն ընդհանուր առմամբ գոհ էր միջոցառումից և

համոզված, որ այն վերջինը չի լինի:









Создать бесплатный сайт с uCoz