ՍԵՎԱԴԱ ՍԱՐԳՍՅԱՆ

              ՄԱՄՈՒԼ 
 

     "ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ", "Ազգ" օրաթերթ, 1998թ. 


       Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական

ընկերության ցուցասրահում  հերթական միջոցառումն էր: Այստեղ բացվեց

երիտասարդ գեղանկարիչների աշխատանքների համատեղ-անհատական

ցուցահանդեսը` նվիրված Եղեռնի զոհերի հիշատակին:

       Ցուցահանդեսի բացման առթիվ հեղինակներին շնորհավորեցին և նրանց

ստեղծագործությունների մասին դրվատանքով խոսեցին ցուցահանդեսի հյուրեր

Սոս Սարգսյանը, Ալեքսան Էքնոսյանը, Սարգիս Թերզյանը և այլոք: Նրանք

մասնավորապես նշեցին, որ երիտասարդ նկարիչներն անկեղծորեն, գույնի և գծի

նուրբ զգացողությամբ կտավին են փոխանցել իրենց մտորումները:  

       Սևադա Սարգսյանը Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական

մանկավարժական ինստիտուտի գեղարվեստական դաստիարակության

ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող է, մասնակցել է մի շարք ցուցահանդեսների:

       Այս ցուցահանդեսում նա ներկայացրել է եկեղեցիների և դիմանկարների

շարքեր, որտեղ զգացվում է ասելիքի և ինքնաարտահայտման ձևերի ու միջոցների

ընտրության ազնվություն: Առկա է անհատականությունը: 

       








Создать бесплатный сайт с uCoz