ՍԵՎԱԴԱ ՍԱՐԳՍՅԱՆ

              ՄԱՄՈՒԼ 
 

       "ՆՇՎԵՑ Ե. ՉԱՐԵՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ", "Հայաստան", 2000թ. թիվ 27


       Երեկ հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրն էր: 

       Այդ կապակցությամբ ինչպես ամեն տարի, այս անգամ ևս միջոցառում էր

կազմակերպվել գրողի անունը կրող տուն-թանգարանում: 

       Սակայն երեկվա միջոցառումն առանձնահատուկ էր իր յուրօրինակությամբ:

Երևանի մանկավարժական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետի 1-ին կուրսի

ուսանող Գոշ Սարգսյանի մատուցմամբ, հայր և որդի Սևադա և Մուշեղ

Սարգսյանների գեղանկարչական աշխատանքների գույների ներքո և Անի

Սարգսյանի երաժշտական ձևավորմամբ թատերականացված միջոցառում էր

ներկայացվել:

       Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը յուրովի

մեկնաբանեց միջոցառումը. "Սա յուրօրինակ ընտանեկան միջոցառում է": 









Создать бесплатный сайт с uCoz