ՍԵՎԱԴԱ ՍԱՐԳՍՅԱՆ

              ՄԱՄՈՒԼ 
 

       "ՎԿԱՆ` ԱՍՏՂԵՐԸ", "Ավանգարդ" շաբաթաթերթ, 2001թ. թիվ 11


       "Սևադա Սարգսյանի գեղանկարչությունը բավականին ինքնատիպ է

       իր գունագեղությամբ և ազգային ավանդույթներին իր մոտիկությամբ":

       ՀՀ ժողովրդական նկարիչ ՌՈՒԴՈԼՖ ԽԱՉԱՏՐՅԱՆ

       ... Ու նկարում էր նա, նկարում վաղուց, շատ վաղուց, բայց մուտքն

արվեստի աշխարհ եղավ 1993թ.-ին:

       Սևադան սիրում է արևը, բնությունը, աշխարհի բոլոր գույներն ու...

կյանքը: Նկարում է Սևադա Սարգսյանը հիմնականում երեկոյան, երբ հայոց

երկնակամարում փայլատակում են աստղերը, որոնք էլ դառնում են նրա ամեն

մի նոր ծնվող կտավի լուռ վկաները: Նկարելը երիտասարդ նկարչի համար

զուտ աշխատանք չէ, այլ զգացմունքներն արտահայտելու միջոց: Մինչ օրս

ունեցել է չորս անհատական ցուցահանդեսներ և մասնակցել բազմաթիվ

հանրապետական ու միջազգային ցուցահանդեսների, մրցույթների,

արժանացել մրցանակների:

       "Զոհաբերում", "Դիմակահանդես", "Ձուկ և կարմիր կակտուս",

"Բոլերո"... Ստեղծագործություններ, որոնք արտահայտում են հայ մարդու

խոհերն ու երազները: Երբեք չի վաճառում սեփական կտավը, որովհետև

չի ուզում բաժանվել իր խոհերից ու երազներից, իր ստեղծած հեքիաթի

աշխարհից: Չի վաճառում, որովհետև անհնար է վաճառել իսկական,

մաքուր արվեստը, հոգին, անհնար է փոխարինել այն այլ արժեքներով:

       Ու թերևս ոչ մի ուժ աշխարհում նրան չի կարող դրդել դավաճանել

իր դավանած սկզբունքներին, իր էությանը, ինքն իրեն:










Создать бесплатный сайт с uCoz