ՍԵՎԱԴԱ ՍԱՐԳՍՅԱՆ

              ԿԱՐԾԻՔՆԵՐ



ԿԱՐԾԻՔՆԵՐ
 

"Աշխատանքների կատարման կատարելություն 

և գույնի զգացումի դրսևորում: Ամբողջականության պահպանում,

ամբողջականության զգացողություն և դրսևորում":

ՀՀ ժողովրդական նկարիչ   ԼԵՎՈՆ ԿՈՋՈՅԱՆ


"Սևադա Սարգսյանի գեղանկարչությունը բավականին ինքնատիպ է

իր գունագեղությամբ և ազգային ավանդույթներին իր մոտիկությամբ":

ՀՀ ժողովրդական նկարիչ  ՌՈՒԴՈԼՖ ԽԱՉԱՏՐՅԱՆ


"Համաշխարհային գեղանկարչական հսկայական փորձը նա ընկալել է

իր սեփական տեսանկյունից: Կտավներում զգացվում է զգացմունքի

ազնվություն և պատասխանատվություն նրա արտահայտման ձևի մեջ:

Զուգորդական մտածողության շնորհքը նրան մղում է դեպի աշխարհի

իրական ճանաչմանը, այն աշխարհի, որտեղ մենք ապրում ենք,

որտեղ հանկարծ կորել է գեղեցկությունը, բայց իսկական նկարիչը,

ինչպիսին հանդիսանում է Սևադա Սարգսյանը, այն գտնում է

և նա թույլ չի տա, որ այն կորչի, քանզի գեղեցկության փնտրումների

մեջ է ամփոփված նրա կյանքի գլխավոր մեղեդին":

Արվեստաբան  ՄԵՐԻ ԵՐԶՆԿՅԱՆ


"Մեծ տպավորություն ստացա Սևադա Սարգսյանի

գեղանկարչությունից և հատկապես դիմանկարներից, 

ուր վարպետորեն արտահայտված է հոգեբանական

խորությունը: Առկա է անհատականությունը":

Կոմպոզիտոր  ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆ


"Լույսի ճանապարհին Սևադա Սարգսյան նկարիչը

մեզ տանում է անկշռելիության, որդան կարմիրի և ծիրանածիրի,

երկնածիրի և կաթնածիրի անմահ թագավորության":

Բանաստեղծ  ԱԼԵՔՍԱՆԴՐ ԷՔՆՈՍՅԱՆ


"Սևադա Սարգսյան անունը պետք է զարդարի

հայոց 21-րդ դարի բարի ու դժվար ճակատը":

Գրող, հրապարակախոս  ՀՐԱՉՅԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ






Создать бесплатный сайт с uCoz