"ԹՈՂ ԼԻՆԻ ՆԱԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՍ ՆՎԻՐՎԱԾ ՕՐ", "Լրագիր", 1995թ. թիվ 91
Հունիսի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի "Արամ Խաչատրյան" համերգասրահում բացվեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետի նկարչագծագրական բաժնի 2-րդ կուրսի ուսանողՍևադա Սարգսյանի անհատական 2-րդ ցուցահանդեսը: Բացման խոսքով հանդես եկան գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետի դեկան Յու. Յուզբաշյանը, ՀՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Լ. Կոջոյանը և այլոք: Երիտասարդ նկարչի նորամուտն արվեստի աշխարհ` նվիրված էր ամբողջ աշխարհի ծնողներին: 25-ից ավելի գործերում արտացոլված են երիտասարդ նկարչի մտահղացումները: Ունի յուրահատուկ նկարելու ոճ` երաժշտությունն արտահայտում է նկարի միջոցով: Հետաքրքրական են և տեսարժան "Տարանտելլա", "Բոլերո", "Դիմակահանդես", "Պոլոնեզ" և այլ գործեր, որոնք արժանացան ցուցահանդեսի այցելուների ուշադրությանը: Ցուցահանդեսի բացումից հետո հանդիպեցի Սևադային. - Ինչպես ծնվեց այս ցուցահանդեսի գաղափարը: - Յուրաքանչյուր երաժիշտ պետք է նվագի, գրողը` հրապարակի և նկարիչն էլ, բնականաբար, ցուցադրվի: - Ինչու ցուցահանդեսը հատկապես նվիրեցիր ծնողներին: - Քանի որ կա երեխաների պաշտպանության միջազգային օր, թող լինի նաև այդ օրը: Ավելացնենք, որ Սևադան երազում է ցուցահանդես բացել Մուշ քաղաքում` իր պապերի ծննդավայրում: Հուսանք ու ցանկանք, որ Սևադան կամրապնդի իր վրձինը և ճանաչում կստանա ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում:
|