"ՆՇՎԵՑ Ե. ՉԱՐԵՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ", "Հայաստան", 2000թ. թիվ 27
Երեկ հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրն էր: Այդ կապակցությամբ ինչպես ամեն տարի, այս անգամ ևս միջոցառում էր կազմակերպվել գրողի անունը կրող տուն-թանգարանում: Սակայն երեկվա միջոցառումն առանձնահատուկ էր իր յուրօրինակությամբ: Երևանի մանկավարժական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Գոշ Սարգսյանի մատուցմամբ, հայր և որդի Սևադա և Մուշեղ Սարգսյանների գեղանկարչական աշխատանքների գույների ներքո և Անի Սարգսյանի երաժշտական ձևավորմամբ թատերականացված միջոցառում էր ներկայացվել: Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը յուրովի մեկնաբանեց միջոցառումը. "Սա յուրօրինակ ընտանեկան միջոցառում է":
|