"Աշխատանքների կատարման կատարելություն
և գույնի զգացումի դրսևորում: Ամբողջականության պահպանում,
ամբողջականության զգացողություն և դրսևորում":
ՀՀ ժողովրդական նկարիչ ԼԵՎՈՆ ԿՈՋՈՅԱՆ
"Սևադա Սարգսյանի գեղանկարչությունը բավականին ինքնատիպ է
իր գունագեղությամբ և ազգային ավանդույթներին իր մոտիկությամբ":
ՀՀ ժողովրդական նկարիչ ՌՈՒԴՈԼՖ ԽԱՉԱՏՐՅԱՆ
"Համաշխարհային գեղանկարչական հսկայական փորձը նա ընկալել է
իր սեփական տեսանկյունից: Կտավներում զգացվում է զգացմունքի
ազնվություն և պատասխանատվություն նրա արտահայտման ձևի մեջ:
Զուգորդական մտածողության շնորհքը նրան մղում է դեպի աշխարհի
իրական ճանաչմանը, այն աշխարհի, որտեղ մենք ապրում ենք,
որտեղ հանկարծ կորել է գեղեցկությունը, բայց իսկական նկարիչը,
ինչպիսին հանդիսանում է Սևադա Սարգսյանը, այն գտնում է
և նա թույլ չի տա, որ այն կորչի, քանզի գեղեցկության փնտրումների
մեջ է ամփոփված նրա կյանքի գլխավոր մեղեդին":
Արվեստաբան ՄԵՐԻ ԵՐԶՆԿՅԱՆ
"Մեծ տպավորություն ստացա Սևադա Սարգսյանի
գեղանկարչությունից և հատկապես դիմանկարներից,
ուր վարպետորեն արտահայտված է հոգեբանական
խորությունը: Առկա է անհատականությունը":
Կոմպոզիտոր ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆ
"Լույսի ճանապարհին Սևադա Սարգսյան նկարիչը
մեզ տանում է անկշռելիության, որդան կարմիրի և ծիրանածիրի,
երկնածիրի և կաթնածիրի անմահ թագավորության":
Բանաստեղծ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԷՔՆՈՍՅԱՆ
"Սևադա Սարգսյան անունը պետք է զարդարի
հայոց 21-րդ դարի բարի ու դժվար ճակատը":
Գրող, հրապարակախոս ՀՐԱՉՅԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ